Երևան
15 / Հոկտեմբեր / 2019

Ինչպես հասնել հաջողության. վեց խորհուրդ հայտնի հայերից

Հայերն ամբողջ աշխարհում մեծ հաջողությունների են հասնում ամենատարբեր ոլորտներում:
Նրանց մասին գրում են հեղինակավոր պարբերականներ,նրանցով հիանում են միլիոնավոր մարդիկ, նրանք կերտում են պատմություն:
«ՌուսԱրմԻնֆո»-ն պատրաստել է «կյանքի» խորհուրդների՝ գործունեության ամենատարբեր ոլորտներում հաջողակ հայերից։


Ստեղծագործիր իմաստով. Ազնավուրի հաջողության գաղտնիքը

Ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը, բացահայտելով իր երկարամյա ժողովրդականության գաղտնիքը, խորհուրդ է տվել իմաստալից ստեղծագործել։

«Ես կարող եմ ասել մի գաղտնիք, քանի որ ես այն գիտեմ: Դա երգերի տեքստն է, լավ գրված տեքստերը։ Ժամանակակից երգերը հիմնականում բաղկացած են մի շարք բառերի: Այս «լա լա լա»- ները կարող են հաջողությամբ փոխարինվել ուրշ բառերով:Սա է պատճառը, որ նրանք չեն մնում ոչ սրտում, ոչ էլ գլխում: Այնպիսի հեղինակների երգերում, ինչպիսիք են, Օրինակ, Լեո Ֆերեն կամ Շառլ Տրենեն, շատ ուժեղ բառեր կան, այդ պատճառով նրանք միշտ կապրեն», - ասել էր շանսոնյեն:


Գտիր քո ուսուցչին. Դավիթ Յան

Հայկական արմատներով ռուսաստանցի գործարար, «ABBYY» ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանը 2015 թվականին, ելույթ ունենալով «Այբ» դպրոցի շրջանավարտների համար, բոլորին խորհուրդ է տվել կյանքում գտնել իր ուսուցչին:

«Դա այն է, ինչ ժամանակին մեզ մոտ տեղի ունեցավ ֆիզպատրաստության դպրոցում երբ մենք ինքներս գտանք ֆիզիկայի մեր ուսուցչին՝ Գագիկ Վարդանովիչին: Նաև ուզում եմ պատմել իմ ծնողների մասին՝ իմ ամենակարևոր ուսուցիչների մասին: Հայրս չինացի է, մայրս՝ հայ։ Հայրս ինձ տվեց մի բան երկար անելու ունակությունը, իսկ մայրս ինձ տվեց ստեղծագործական սկիզբը, մայրիկիցս ինձ փոխանցվեց ցանկություն անընդհատ ինչ-որ նոր բան սկսել, հայրիկից՝ գործերը հասցնել մինչև վերջ։ Հայրս և մայրս շատ տարբեր են, բայց մեկ բանում նրանք նույնն են, նրանք երկուսն էլ կատարյալ են: Նրանք կարծում են, որ մարդը պետք է ամեն բան անի բոլորից լավ»,- ասել է Յանը:

Նայիր ապագային.Ռուբեն Վարդանյան

«Forbes»-ի հայազգի գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը խորհուրդ է տալիս կարիերայում հաջողության հասնելու և կյանքում առաջ անցնելու համար աշխատել:

«Իմ փորձը շատ պարզ է, դուք փորձում եք շատ պարզ ձևերով ասել, թե ինչպես եք տեսնում ապագան, ինչպես եք տեսնում ձեզ այս կյանքում: Պայմանականորեն ասած՝ ես ինձ տեսնում եմ Ռուսաստանում, ուզում եմ լինել պետական ծառայության մեջ, ուզում եմ լինել մեծ կորպորացիայում, բիզնեսում: Հետագայում ասում ես, որ ուզում ես մնալ Ռուսաստանում, որը կլինի 25 տարի հետո ինչպես այսօր և ինչպես կարող եմ հաջողության հասնել, ինչպես կարող եմ երջանիկ լինել այդ տարածքում։ Մտածեք, թե արդյոք ունեք գաղափար, երազանք, որը կստիպի ձեզ հեռանալ աշխատանքից և ստանալ 10 անգամ ավելի քիչ աշխատավարձ, քանի որ ես արել. Եթե կարող ես, ուրեմն դա շատ լավ է»,- կարծում է Վարդանյանը

Քըրք Քըրքորյանի հաջողության եռանդը

Ամերիկահայ ներդրող և միլիարդատեր Քըրք Քըրքորյանը կամ ինչպես նրան անվանում են «Լաս Վեգասի արքա», խորհուրդ է տվել հաջողության հասնելու համար պատրաստ լինել կյանքի դժվարություններին։

«Երբ դու փորձում եսամեն բան ինքնուրույն անել, դու ստիպված ես լինում շատ վաղ մտնել մեծ կյանք, և պարզապես դու մի քիչ այլ եռանդ ունես, միգուցե ավելի ուժեղ, քան հարստություն ժառանգածներինը»,-նշել է Քըրք Քըրքորյանը ։

Մասնագետ եղիր մի բանում, բայց եղիր ամենալավը. Գարիկ Մարտիրոսյան

Հայտնի ռուս շոումեն, հեռուստահաղորդավար և «Comedy club» - ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը աճող սերնդի հաջողության գաղտնիքը տեսնում է ամերիկյան կրթական համակարգում ՝ «մասնագետ եղիր մեկում, բայց եղիր ամենալավը» սկզբունքով։


Սիրիր այն ինչով զբաղվում ես. Օհանովի խորհորդը

Հայազգի աշխարհահռչակ ռուս գիտնական-բյուրեղագետ, քիմիկոս և նյութագետ Արտյոմ Օգանովը խորհուրդ է տալիս գտնել իր կոչումն ու տեղը կյանքում երջանիկ լինելու համար:

«Ես այնպիսի փիլիսոփայության կողմնակից եմ, որ ամեն մարդ այսաշխարհում հանճարեղ է ծնվում, և շատ կարևոր է գտնել իր տեղն այս կյանքում: Այստեղ, եթե դուք գտել եք ձեր տեղը, ձեր կոչումը այս կյանքում, որտեղ դուք կարող եք իրականացնել և բազմապատկել ձեր տաղանդները, ապա դուք երջանիկ մարդ կլինեք: Երբ դու քո տեղում ես, դու սիրում ես քո աշպատանքը: Այն ձեզ ուրախություն է պարգևում:

 

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

 

 

դիտվել է 5016 անգամ

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը