Երևան
29 / Փետրվար / 2020

Վարչապետը «ուսումնասիրում» է հետաքրքիր մեկնաբանություններ գրողներին

«Հրապարակ» օրաթերթը փոքր «հետաքննություն» է անցկացրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խորհրդարանական ամենամեծ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչների շրջանում՝ պարզելու, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևում է սոցցանցերում իր ստատուսների մեկնաբանություններին, կարդում է դրանք, եթե կարդում է, ապա ինչու չի արձագանքում։

Պարբերականին հայտնել են, որ Փաշինյանը կարդում է բոլոր մեկնաբանությունները իր գրառումների տակ՝ առանց բացառության։ Եթե ինչ-որ գրառում նրան հետաքրքրում է, ապա նա ուսումնասիրում է տվյալ մարդու պրոֆիլը և նույնիսկ նրա ընկերների շրջանակը։

Բացի այդ, քաղաքական թիմակիցները վարչապետին մշտապես ֆեյսբուքի, այլ սոցցանցերի տարբեր սքրինշոթներ են ուղարկում՝ իրենց վերաբերող հարցերի շուրջ։

Պարբերականը նշում է, որ օրվա ընթացքում սոցցանցին հետևում է նաև Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ով նույնիսկ կարևոր հանդիպումների ժամանակ չի կտրվում հեռախոսից։

դիտվել է 2942 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից