Երևան
15 / Հոկտեմբեր / 2019

Հայոց ցեղասպանությունը վերապրած 109-ամյա Աստղիկ Ալեմյանը մահացել է

Հայոց ցեղասպանությունը վերապրած Աստղիկ Ալեմյանը մահացել է 109 տարեկան հասակում ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում։

Աստղիկը հինգ տարեկան էր, երբ կորցրեց իր ծնողներին ու եղբայրներին ու որբ մնաց Հայոց ցեղասպանության արդյունքում։ Նա ապրում էր Սիրիայի մանկատանը, մինչև 12 տարեկան: Նրա հորեղբայրը՝ Կարապետը, չօգնեց նրան և նրա քրոջը՝ Աննեին, տեղափոխվել ԱՄՆ, հայտնում է «Armenian Mirror Spectator»-ը ։

1980-ականներից սկսած Ալեմյանն ամեն տարի մասնակցում էր նահանգի խորհրդարանում տեղի ունեցած Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։ Աստղիկն իր 90-րդ ծննդյան օրը ընտանիքի հետ այցելել է Եգիպտոս և Սիրիա, որտեղ անցել է նրա մանկությունը։

Հայոց ցեղասպանությունը վերապրած Աստղիկ Ալեմյանը մահացել է 109 տարեկան հասակում ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում:

19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունը կանոնավոր հետապնդումներ ու հալածանքներ էր իրականացնում հայերի դեմ։ Մասնավորապես, 1915- ին սպանվել է ավելի քան 1,5 մլն հայ։ Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի Ցեղասպանության փաստը ճանաչվել է 23 պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը, ինչպես նաև Եվրախորհրդարանը և եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Ավելի վաղ Արգենտինայում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը ՝ Ասանա Սարգսյանը, ով օգոստոսի 4-ին դարձավ 98 տարեկան:

 Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

 

 

 

դիտվել է 2700 անգամ

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը