Երևան
15 / Նոյեմբեր / 2019

Կփոխանակի՞ Հայաստանը ադրբեջանցի մարդասպաններին հայ գերիների հետ

Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է փոխանակում երկու ադրբեջանցիների, որոնք գտնվում են Արցախի բանտում, հայի հետ, ով հայտնվել էադրբեջանական գերության մեջ, հայտարարել է , որ փոխանակումը 2 ահաբեկիչ մարդասպանների մոլորված քաղաքացու հետ իրավաչափ չէ:

«Սա հարցի մի կողմն է: Իսկ մյուս կողմից՝ ով է ասել, որ իրենք համաձայն են վերադարձնել բոլորին այդ երկուսի դիմաց, կամ որ մենք կազմակերպենք «Արաբո» ջոկատի տղաների թաղման վայրի որոնումները»,- ասել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ գերեզմանոցների որոնմնան հարցում հայկական կողմը շատ քննարկումներ է ունեցել ադրբեջանական կողմի հետ:

«Մենք բազմիցս առաջարկել ենք դա նրանց, ասել ենք, որ դուք էլ ունեք անհետ կորածներ, մենք կարող ենք ձեզ թույլ տալ գտնել նրանց: Բայց մի մոռացեք, որ մենք գործ ունենք Ադրբեջանի հետ, մենք ուղղակի կապ չունենք նրանց հետ, դա միջնորդական կապ է, և չգիտես, թե ինչ և ինչպես են նրանք մտածում»,- ասել է Հովհաննիսյանը:

2018 թվականի նոյեմբերին պաշտոնական Բաքուն հանդես եկավ «բոլորը բոլորի վրա» սխեմայով գերիներին փոխանակելու գաղափարով՝ առաջարկելով Հայաստանի քաղաքացիներ Արսեն Բաղդասարյանին, Կարեն Ղազարյանին և Զավեն Կարապետյանին փոխանակել Արցախի տարածքում կատարված մի շարք հանցագործությունների, մասնավորապես՝ ազգային ատելության հողի վրա անչափահասին առևանգելու և սպանելու համար դատապարտված ադրբեջանցի Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ։ Ի պատասխան՝ Հայաստանը մերժումով է պատասխանել՝ նշելով, որ հայկական կողմում քաղաքացիական գերիներ չկան։

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

 

 

 

 

դիտվել է 28184 անգամ

Հայ կինը, ում աչքերից բյուրեղներ էին դուրս գալիս, պարզվում է՝ խաբել է (Video)

Տեսանյութ․ LUXURY AROMA ընկերությունը «սև ուրբաթի»-ի շրջանակներում

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)