Երևան
29 / Փետրվար / 2020

Հայաստանն ապացուցում է, որ Ռուսաստանի դաշնակիցն է

Հայաստանում վերջին շաբաթների ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձավ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեհաստան մեկնելու մերժումը՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկին, ինչպես նաև Կրինիցա քաղաքում կայանալիք միջազգային համաժողովին։

Թեև հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումն այն էր, որ լեհական միջոցառումներին չմասնակցելը կապված է Փաշինյանի ժամանակացույցի հետ, փորձագիտական շրջանակները պնդում են, որ դրանով Հայաստանը, ինչպես և Բելառուսը, համերաշխություն է հայտնել Ռուսաստանի հետ, քանի որ նախագահ Վլադիմիր Պուտինը չի հրավիրվել Վարշավա:

Այս վարկածը անուղղակիորեն հաստատեց նաև ռուսական կողմի արձագանքը։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին «պատմության խեղաթյուրման դեմ պայքարում իր սկզբունքային դիրքորոշման և այդ համատեքստում Լեհաստանում այդ միջոցառմանը չմասնակցելու համար»:

Լեհական «դեմարշը» առաջին դեպքը չէ, երբ Հայաստանն այսպես թե այնպես համերաշխություն էր հայտնում Ռուսաստանի հետ միջազգային ասպարեզում։ Դա հատկապես հաճախ է դրսևորվում այն բանաձևերի քվեարկության ժամանակ, որոնցում առկա է Ռուսաստանը։

2017 թվականի հուլիսի 9-16-ը Մինսկում կայացել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 26-րդ նստաշրջանը, որի ընթացքում ընդունվել է բանաձեւ, որը Ռուսաստանին կոչ է անում «հրաժարվել Ղրիմից»: Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել է ԵԱՀԿ ԽՎ 91 անդամ, դեմ՝ 15։ Հայաստանը դարձել Է Ռուսաստանից հետո միակ երկիրը, որի բոլոր անդամները դեմ են քվեարկել ։

Հանրապետությունը նաև աջակցել է Ռուսաստանի վերադարձը ԵԽԽվ 2019 թվականի հուլիսին կայացած քվերակության ժամանակ,իսկ միակ հայկական «դեմ» ձայնը տեխնիկական սխալի արդյունք էր:

Հայաստանը նաև մշտապես դեմ է քվեարկում Ղրիմի հարցով ՄԱԿ-ում ներկայացված հակառուսական բանաձևերին։ Վերջին անգամ դա տեղի ունեցավ 2018 թվականի դեկտեմբերին, երբ Երևանը դեմ արտահայտվեց Ուկրաինայի կողմից առաջարկված «Ղրիմի ռազմականացման խնդրի» վերաբերյալ հակառուսական բանաձևին։

2017 թվականին Հայաստանը համերաշխություն հայտնեց Ռուսաստանի հետ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշումից հետո, որով Ռուսաստանը զրկվեց 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին կորեական Փհենչհանում մասնակցելու իրավունքից ՝ դոպինգ օգտագործելու կասկածների պատճառով:


«Մենք համերաշխություն ենք հայտնում Ռուսաստանի օլիմպիական կոմիտեին, որը ժամանակավորապես հեռացվել է եւ չի կարող ապահովել համապատասխան իրավունք ստացած մարզիկների մասնակցությունը Օլիմպիադային։ Մենք պատրաստակամություն ենք հայտնում աջակցել բոլոր հարցերին՝ այդ մարզիկների մասնակցությունն ապահովելու»:

դիտվել է 11722 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից