Երևան
29 / Փետրվար / 2020

Ինչ է որոշել դատավորը Ռոբերտ Քոչարյանի գործով. անսպասելի շրջադարձ

Lragir.am-ը գրում է․ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 16-ին խորհրդարանում արտահերթ ելույթով անդրադարձել է Սահմանադրական դատարանի խնդրին, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ ՍԴ հայտնի որոշմանը, այն համարելով ոչ լեգիտիմ:


Արարատ Միրզոյանի ելույթը հնարավոր է գնահատել անսպասելի, որովհետեւ ՍԴ-ն որոշումը կայացրել եւ հրապարակել է մի քանի օր առաջ, այդ կապակցությամբ հնչել են բազմաթիվ գնահատականներ ու մեկնաբանություններ: Այդ ընթացքում թե ԱԺ նախագահը, թե խորհրդարանական մեծամասնությունն ընդհանրապես նկատելի տարածություն եւ զսպվածություն են պահպանել ՍԴ որոշման գնահատականի հարցում:


Եվ հանկարծ, սեպտեմբերի 16-ին ԱԺ նախագահ Միրզոյանը կասկածի տակ է դնում որոշման լեգիտիմությունը: Իսկ այդ հանգամանքը հատկանշական է նրանով, որ սեպտեմբերի 17-ին պետք է հրապարակվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դատավոր Աննա Դանիբեկյանը այդ հարցին անդրադարձել է Քոչարյանի պաշտպանների միջնորդությամբ՝ ՍԴ որոշման ուժով:

Դատարանի որոշման հրապարակման նախօրեին ՍԴ հասցեին ԱԺ նախագահի կոշտ ելույթը եւ ՍԴ որոշումը ոչ լեգիտիմ հայտարարելը, նաեւ ազդարարելով, որ խորհրդարանը պետք է գտնի ՍԴ հարցի լուծում, հարց է առաջացնում՝ արդյոք կառավարող ուժն ունի ազդակ, որ դատարանը ՍԴ որոշման հիմքով փոխելու է երկրորդ նախագահի խափանման միջոցն ու ազատ է արձակելու նրան:

Արդյոք այդ ազդակն է պատճառը, որ ԱԺ նախագահի մակարդակով բարձրաձայնվում է խորհրդարանի մակարդակում Սահմանադրական դատարանի հարցը լուծելու անհրաժեշտությունը:

Դրանից հետո Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ խմբակցությունը սեպտեմբերի 16-ին կքննարկի, թե ինչ է հնարավոր անել ՍԴ հարցում:

Միաժամանակ, սեպտեմբերի 16-ին Հայաստանում է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունը, որը հանդիպել է ԲԴԽ ղեկավարության հետ եւ քննարկել դատաիրավական ռեֆորմին առնչվող հարցեր:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 90107 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից