Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Հայտնի է, թե ով է գրել Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, Արթուր Վանեցյանի հայտարարությունից հետո, վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել էր․ «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք՝ դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն»։

Մենք հետաքրքրվեցինք, թե ով է գրել այդ տեքստը։ Լավատեղյակ անձն ասաց, որ տեքստը գրել է ԱԱԾ արդեն նախկին տնօրենը՝ Արթուր Վանեցյանը, իր խորհրդականի՝ Արմեն Դավթյանի հետ։


Հիշեցնենք, որ բանաստեղծ Արմեն Դավթյանը մոտ 20 տարի աշխատել է ՀՀ նախագահի ռեֆերենտ, նրան այս տարվա մարտի սկզբին ազատեցին ՀՀ վարչապետի ռեֆերենտի պաշտոնից, եւ նա աշխատանքի անցավ ԱԱԾ-ում՝ որպես տնօրենի խորհրդական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 18151 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը