Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Մոսկվայում կասկածներ կան

«Ես այս ամենում արմատապես բացասական ոչինչ չեմ տեսնում: Դրանք, ըստ իս, ոչ այնքան կարևոր իրադարձություններ են երկկողմ հարաբերությունների կոնտեքստում: Ինչ վերաբերում է այս կամ այն գործչին հանձնել-չհանձնելու հարցին, Ռուսաստանի դիրքորոշումը նման հարցերում մեծամասամբ այնպիսին է, որ Ռուսաստանը փորձում է ընդհանրապես ոչ մեկի չհանձնել, և դա միայն Հայաստանին չէ, որ վերաբերում է: Այսինքն՝ որպեսզի Մոսկվան որևէ գործչի վերադարձնի, հարկավոր են լուրջ պատճառներ, և, առավել ևս, Հայաստանի դեպքում Մոսկվայում կան կասկածներ, որ այս դեպքում սա քաղաքական հաշիվների մաքրում է և վրիժառություն նախկին ընդդիմախոսների նկատմամբ, առավել ևս, երբ Մոսկվայում բավականին բացասաբար են ընկալում այն ամենը, ինչ տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այստեղ ևս կա տրամաբանություն, քանի որ Մոսկվան, բացառությամբ Սահակաշվիլիի նման դեպքերի, սովորաբար այն դիրքորոշման մեջ է, որ այս կամ այն երկրի նախկին ղեկավարը քրեական հետապնդման չպետք է ենթարկվի: Այսինքն՝ շատ ծայրահեղ դեպքերում միայն: Մնացած դեպքերում Ղրղըզստանի, Ուկրաինայի նախկին ղեկավարների դեպքում Ռուսաստանն այն դիրքորոշման մեջ է, որ անձեռնմխելի են ղեկավարները, այսինքն՝ դատի սպառնալիք չպետք է լինի և ռեպրեսիաներ»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումներին:

Նրա խոսքով՝ Քոչարյանի հետապնդումն առաջացրեց որոշակիորեն բացասական արձագանք Մոսկվայի կողմից, քանի որ չի համապատասխանում մոսկովյան քաղաքական խոհանոցի ավանդույթներին: «Ուստի այն անձինք, որոնց նշեցիք, ընկել են այդ նույն քաղաքական հոսանքի մեջ, և հենց այդ պատճառով նրանց չեն վերադարձնում: Ինչ վերաբերում է Շիշկինին, չեմ կարծում, որ դա ինչ-որ առումով կարևոր է Մոսկվայի համար, նման շիշկիններ մեզ մոտ շատ կան, դա իրենից լուրջ բան չի ներկայացնում: Ուստի ես այստեղ լուրջ խնդիրներ չեմ տեսնում»,- ասել է նա:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 28219 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը