Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Ռուսական լրատվամիջոցները անդրադարձել են Վանեցյանի հրաժարականին

Արթուր Վանեցյանի հրաժարականը վերջին օրերին ամենաքննարկվողն է: Ռուսական լրատվամիջոցները նույնպես անդրադարձել են այս թեմային՝ գրելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդություն է ստորագրել:

«Համապատասխան հրամանագիրը 1-2 օրվա ընթացքում կստորագրվի: Դա տեղի ունեցավ ԱԱԾ ղեկավարի հետ մի քանի քննարկումների արդյունքում և փոխադարձ համաձայնությամբ: Կարծում եմ, որ այս պահին պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնություն դուրս բերելու վրա»,- Փաշինյանի խոսքը մեջբերել է «ՌուսԱրմԻնֆո»-ն:

դիտվել է 18528 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը