Երևան
15 / Հոկտեմբեր / 2019

Ի՞նչն է դարձել Վանեցյանի հրաժարականի պատճառը. մեկնաբանում է քաղաքագետը

«Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին լուրը ինձ չզարմացրեց»,- Yelaket.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Մինչ պարոն Վանեցյանի հայտարարությունը մոտավորապես 10 օր առաջ բոլոր լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ պարոն Վանեցյանը դիմում է գրել հրաժարականի մասին, որ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել:Չնայած նրան, որ այս մասին տեղեկությունները հերքվեցին, հետագա գործընթացները ցույց տվեցին, որ իրոք այս դիմումը եղել է»:

Ըստ Համբարյանի՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի պատճառ է հանդիսացել ՀՀ վարչապետ Նիկոլ Թաշինյանի հետ իր չշտկված հարաբերությյունները:

Yelaket.am-ի հարցին, թե ինչպես քաղաքագետը կմեկնաբանի Արթուր Վանեցյանի հրաժարականը նա պատասխանեց, որ Վանեցյանը բացահայտ նշել է՝ ինչու է հրաժարական տալիս և մեղադրել է գործող իշխանություններին անհեռատեսության, սեփական շահերը պետական շահերից վեր դասելու, անկազմակերպվածության մեջ: «Նա բացահայտ ասեց, որ ինքը անելիք չունի այս իշխանության մեջ, այս թիմի հետ և ուրեմն՝ հրաժարական է տալիս»:

Գագիկ Համբարյանը նշում է, որ Փաշինյանի ձևավորած իշխանությունը իրենից ներկայացնում է դիլետանտների խումբ, որոնց գլխավոր նպատակն է իշխանության գալով ինքնահաստատվել, սեփական սխալների, անտարամաբանական քայլերի վրա սովորել կառավարել երկիրը:

«Վանեցյանը, ինչպես նաև Դավիթ Տոնոյանը, ևս մի քանի հոգի «սպիտակ ագռավ» են այս իշխանությունների մեջ»,-ասում է քաղաքագետը:

«Պատահական չէ, որ 1.5 տարի է անցել այսպես ասած թավշյա հեղափոխությունից և երկրում գլոբալ առումով ոչ մի բան չի փոխվել, եթե չասենք, որ արտաքին քաղաքականության ոլորտում մենք ունենք մեծ ու փոքր խնդիրներ, որոնցից ամենակարևորը մեր հարաբերություններն են մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ:

Պարոն Փաշինյանը, ես որքան նկատել եմ, կարևորագույն պահերին միշտ փորձում է «ծլկել» որոշումներ ընդունելուց: Լինի դա նույն Ամուլսարի հարցը, լինի դա նույն Ստամբուլյան կոնվենցիան, լինի այլ փոքր ու մեծ այլ հարցեր դուք նրանից կոնկրետ պատասխան չեք իմանա: Դա բերում է ներքաղաքական իրավիճակի սրման»:

Գագիկ Համբարյանը նաև նշում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմում ստեղծված իրավիճակը նորմալ չէ:
«Այն բազմակարծությունը, այն բազմաբովանդակ մեկնաբանությունը, որոնք մենք տեսնում են նույն հարցի վերաբերյալ, որոնք հնչում են Փաշինյանի թիմակիցներից՝ իրենք փորձում են դա ներկայացնել ներիշխանական, ներթիմային ժողովրդավարություն: Դա մեկնաբանվում է մեկ բառով ներքաղաքական, ներիշխանական «բառդակ»: Վառ օրինակը Վանեցյանի հրաժարականի շուրջ նույն իշխանության ներսում տեղի ունեցած բազմակարծություններն են»:

Համբարյանի խոսքով՝ Փաշինյանի մամուլի խոսնակը բացահայտ Վանեցյանի մեղադրում է դավաճան, հակահեղափոխականների հետ համագործակցելու մեջ, իսկ նույն իրենց թիմակից Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը իր ֆեյսբուքյան էջում ափսոսանք է հայտնում, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել:

«Իմ վարկածով Փաշինյանի թիմում գոյություն ունեցող տարբեր թևերի միջև կոնֆլիկտը այս պահին էլ ավելի կսաստկանա, էլ ավելի խայտառակ բնույթ կկրի, նույն հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ ասելու առումով եմ ես ասում, և պարոն Վանեցյանի հրաժարականով կարող եմ փաստել մեկ բան՝ այսպես ասած սորոսական թևը Փաշինյանի թիմում հաղթանակ է տարել: Բացարձակ զարամանելի չէր ինձ համար, թե ինչ հրճվանքի մեջ էին երեկ այդ թիմի սոցցանցային ակտիվիստները, որոնք իրենց հիացմունքն էին հայտնում Վանեցյանի հրաժարականի պահով: Իսկ այդ թիմին սպասարկողներն էլ տարրական անձնական վիրավորանքների էին դիմում: Այս անիշխանությունը ապացուցում է, որ ինքը մի թիմ չի կարող ղեկավարել, ուր մնաց երկիր ղեկավարի»:

 Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 60460 անգամ

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը