Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Թուրքիայում դեռ քննարկում են Փաշինյանի «ղարաբաղյան» հայտարարությունը

Բաքվում Թուրքիա-Ադրբեջան տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակներում Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում արած հայտարարությունը:

«Անկարան զարմացած է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օկուպաղված Լեռնային Ղարաբաղում հնչեցրած արտահայտություններից: Կցանկանայի հատուկ ընդգծել՝ պոպուլիստական հայտարարությունները չեն նպաստում բանակցային գործընթացին: Միջազգային հանրությունը չպետք է անտեսի նման հայտարարությունները»,- Թուրքիայի փոխվարչապետի խոսքերն մեջբերել է «Անադոլու» պարբերականը:

Ֆուաթ Օքթայլը նաև նշել է,որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը տեսնում է «եղբայրական Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին ելույթ ունենալով Ստեփանակերտում կայացած հանրահավաքում՝ թվարկել է խոշոր խնդիրներ, որոնք պետք է լուծի Հանրապետությունը մինչև 2050 թվականը: Փաշինյանը նշել է, որ իր խոսքում չի հիշատակում Արցախը, քանի որ «Արցախը Հայաստան է և վերջ»:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 4102 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը