Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անկախության օրը չի նշի Հայաստանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ը՝ Հայաստանի անկախության օրը, չի նշի Հայաստանում: Նա աշխատանքային այցով մեկնելու է ԱՄՆ:

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, Փաշինյանի այցը կմեկնարկի Լոս Անջելեսում, որտեղ նա Գրանդ Պարկհրապարակում ելույթ կունենա հանրահավաքի ժամանակ հայ համայնքի մասնակցությամբ: Փաշինյանը հանդիպումներ կունենա ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի և Լոս Անջելես քաղաքի ղեկավարության, հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ, կմասնակցի գործարար համաժողովին:

Հայաստանի վարչապետը կայցելի Սան Խոսեի Սիլիկոնյան հովիտ, որից հետո կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով:

Փաշինյանը կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշիհետ, մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա օտարերկրյա գործընկերների հետ:

Նյու Յորքում Հայաստանի վարչապետը կհանդիպի հայ համայնքի հետ, կայցելի Հայաստանում «Թավշյա հեղափոխությանը» նվիրված ցուցահանդես և Կոլումբիայի համալսարան:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 4460 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը