Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Ռուսական լրատվամիջոցների անդրադարձը Վանեցյանի հայտարարությանը հրաժարականի մասին

Ինչպես հայկական, այնպես էլ ռուսական լրատվամիջոցներում բուռն քննարկում են ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի աշխատանքից ազատվելու դիմումը: Ռուսասկան լրատվամիջոցները անդրադարձ են կատարել Վանեցյանի հայտարարությանը իր իսկ հրաժարականի վերաբերյալ: Նշվում է, որ ազգային անվտանգության ծառայության ղեկավարի լիազորությունները վայր դրած Արթուր Վանեցյանը մեկնաբանել է աշխատանքից ազատվելու իր որոշումը:

«Ստեղծված իրավիճակում և ապագայի համատեքստում կարծում եմ, որ սա Հայաստանի Հանրապետությանն ու իր ժողովրդին ծառայելու ամենանախընտելի և ամենարդիական տարբերակն է: Այս որոշումը ես կայացրել եմ նույն վստահությամբ, երբ երկրի համար ճակատագրական փուլում համաձայնել եմ դառնալ ԱԱԾ ղեկավար: Թող իմ հրաժարականը սթափեցնող քայլ լինի դառնա»,- ասված է ԱԱԾ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Արթուր Վանեցյանի հայտարարության մեջ նշվում է, որ պետական հաստատությունը ունի իր տրամաբանությունը, իսկ որոշումների տարերքը և գործողությունների ինքնաբուխությունը, առաջնայինը երկրորդային ճանապարհից տարբերելու անկարողությունը այն ճանապարհը, որը տանում է դեպի նպատակների իրագործում:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 9287 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը