Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Ես ուզում եմ կարևոր բան ասել. Արթուր Վանեցյան

Lragir.am-ը գրել է․ «Այս պահին զերծ կմնամ մեկնաբանել իմ հրաժարականի տեքստը, այդ տեքստը հրապարակվել է, և բոլորը կարդացել են, գնահատականները տվել են: Առաջիկայում, եթե անհրաժեշտություն առաջանա մեկնաբանել հրաժարականի տեքստը, անպայման կմեկնաբանեմ»,- այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:


Լրագրողները հարցրին՝ գիտակցո՞ւմ է, թե ինչ վտանգավոր հայտարարություն է արել, նա ասաց, որ գիտակցում է և իր բոլոր քայլերն անում է շատ գիտակցված ու մտածված:


«Ես ուզում եմ կարևոր բան ասել, կոչ անել բոլորին, որ առհասարակ չփորձեն պղտոր ջրում ձուկ որսալ, չփորձեն ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ: Ես իմ այս մեկ ու կես տարիների ընթացքում, երբ եղել եմ ԱԱԾ տնօրեն, իրականացրել եմ իմ աշխատանքը պատվով, մեծ պատասխանատվությամբ, և դրական արդյունքները եղել են ակնհայտ բոլորի համար: Այն հեղինակությունը և վարկանիշը, որը ձեռք է բերել ԱԱԾ-ն, իմ համար դա ամենակարևոր ու մնայուն արժեքն է: Եվ ես կարծում եմ, որ այդ գործում ունեցել եմ շատ մեծ հաջողություն: Նախկինների խանդավառությունը, որը նկատվում է երեկվանից, ես ուզում եմ ասել, որ թող մնան իրենց քաղաքական անցյալում և չփորձեն խառնվել իմ ու գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ: Այդ հարաբերությունները մենք գիտենք ոնց են և ոնց կշարունակենք»,- ասաց Վանեցյանը:

Անդրադառնալով վարչապետի մամուլի խոսնակի այն հայտարարությանը, թե պետք է պարզել՝ ով է գրել Վանեցյանի հրաժարականի տեքստը՝ նկատի ունենալով կոռուպցիոն շրջանակներին՝ Արթուր Վանեցյանն ասաց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ տեքստը գրվել է իմ կողմից և խմբագրվել է իմ խորհրդական Արմեն Դավթյանի կողմից: Այսինքն՝ մենք միասին աշխատանք ենք կատարել այդ տեքստի վրա: Ուղղակի միամտություն եմ համարում, որ ինձ կարող են փորձել կապել դրանց հետ: Ավելի կոնկրետ ասեմ՝ որևէ մեկը չփորձի ինձ կապի Միքայել Մինասյանի հետ, որովհետև Միքայել Մինասյանն ինձ համար մարդ է, ով պետք է դեռ շատ հարցերի պատասխան տա ՀՀ օրենքների առջև»:

Նա նշեց, որ վարչապետի հետ ունեցել է շատ լավ հարաբերություններ, աշխատել են շատ լավ:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 133201 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը