Երևան
21 / Փետրվար / 2020

Օսիպյանը երեկ հրաժեշտ է տվել աշխատակազմին

Երեկ Արթուր Վանեցյանի հրաժարականից և ԱԺ-ում հայտնի օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Ոստիկանության շենքում շտապ խորհրդակցություն էր հրավիրել: Մոտ մեկ ու կես ժամ տևած խորհրդակցությունից աշխատակիցները տպավորություն էին ստացել, որ նա արդեն իսկ հրաժեշտի հանդիպում էր կազմակերպել: 168.am-ի հետ զրույցում երեկ Վ. Օսիպյանը չցանկացավ հերքել իր հրաժարականի մասին լուրը, միայն խնդրեց ավելի ուշ այդ մասին խոսել. «Հիմա զբաղված եմ, ավելի ուշ կխոսենք»: Քիչ առաջ 168.am-ին հայտնի դարձավ, որ նրա հրաժարականը, այդուհանդերձ, հաստատվել է:

168.am-ին երեկ հայտնի է դարձել նաև, որ խոսակցություններ են պտտվում Քննչական կոմիտեի պետին՝ պաշտոնից ազատելու մասին:

Դատաիրավական համակարգում, ըստ էության, նոր փոփոխություններ են տեղի ունենում, նոր դեմքերով, և ըստ ամենայնի, «Սորոս»-ական դեմքերով. հակակոռուպցիոն առանձին մարմին ստեղծելու գաղափարը հենց «Սորոս»-ական թևից էր գալիս: Մինչ այդ ունեցած մարտավարությունը փոփոխվել է ու նոր քաղաքականություն է մշակվել, որն արագ կերպով ստեղծում է մասնագիտացած կառույց և դատարան:

 

դիտվել է 64312 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից