Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

«Իմքայլականները» որոշել են ոչնչի առջեւ կանգ չառնել. վերադառնում ենք «մեր դեմ խաղ չկա»-ի՞ն

«Փաստ» թերթը գրում է. «Սեփական ցանկությունները ամեն գնով կյանքի կոչելու ճանապարհին, ինչպես երեւում է, «իմքայլականները» որոշել են ոչնչի առջեւ կանգ չառնել՝ սկսյալ տեղեկատվական տոտալ հարձակումներից մինչեւ, ասենք, Բարձր դատարանի փոփոխություն (ոչ թե կազմի, այլ ինստիտուցիոնալ առումով, ինչի մասին, ի դեպ, գրել էինք դեռ օրեր առաջ): Ավելին, որոշ պատգամավորներ խորհրդարանում մեծամասնություն ունենալը նույնացնում են «ամեն ինչ մեզ կարելի է» գործելաոճի հետ:

Օրինակ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը գտնում է, որ «ԱԺ մեծամասնության կողմից որեւէ պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց սկսելու մասին հայտնելուց (կամ նույնիսկ դրա մասին ակնարկելուց) անմիջապես հետո տվյալ պաշտոնյան անհապաղ, առանց այլեւայլությունների հրաժարական պիտի տա՝ անկախ տվյալ պաշտոնյայի ինքնավարության աստիճանից»:


Նշվածին պատգամավորը հավելում է նաեւ ամփոփիչ ասելիքը. «ՄԻԱԿ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՆԴԱՏՈՎ օժտված կառույցի դեմ ուղղակի խաղ չկա ու չպիտի լինի»: Դժվար է ասել՝ այսպես է մտածում ամբողջ խմբակցությունն ու նաեւ վարչապե՞տը, թե միայն հատուկենտ պատգամավորների համոզմունքն է:

Սակայն փաստն այն է, որ իշխանության անխտիր բոլոր ճյուղերը մեկ անձի ու մեկ ուժի ձեռքում հավաքելու փորձի գործընթաց է նշմարվում՝ իշխանության թեւերի տարանջատման սկզբունքի մասին իսպառ մոռացած:

Ի դեպ, գրառման մեկնաբանություններում պատգամավորը նաեւ փաստացի սպառնալիքներ է հնչեցրել իրեն հակադրվողների նկատմամբ՝ մոտավորապես այսպիսի ոճով. «Պատշաճ տոնով խոսե՛ք, այլապես ռիսկ կա, որ անբարենպաստ հետեւանքներ ունենա։ Ինձ երեւի չեք ճանաչում։ Զգուշացնում եմ մի անգամ»: Հետո, իհարկե, պատգամավորը փորձում է ուղղել իրեն, թե ես նկատի ունեմ, որ ժողովրդի դեմ խաղ չկա, բայց, ինչպես ասում են, գնացքն արդեն գնացել է:

Եվ պատահական չէ, որ անընդհատ տեղեկություններ են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար զգուշացնում է իր թիմակիցներին առավել չափավոր լինել իրենց գրառումներում ու հարցազրույցներում, «մի քիչ դիվանագետ լինել», «լյապեր չթողնել» եւ այլն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 3090 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը