Երևան
15 / Հոկտեմբեր / 2019

Մխիթարյանի տեղափոխությունը «Ռոմա» օգնել է փրկել 13-ամյա տղային

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը հայտնել է, որ քենիացի տղան, որին ցուցադրել են թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ներկայացնող տեսանյութում, գտնվել է:

«Փայլուն նորություններ: 13-ամյա քենիացի տղան, որին ցուցադրել են Հենրիխ Մխիթարյանի ներկայացման տեսանյութում, գտնվել է և վերամիավորվել ընտանիքի հետ: Նրան հայտնաբերել են «Ռոմայի» կազմում Հայաստանի հավաքականի խաղացողի դեբյուտի օրը»: Այս մասին ասվում է իտալական թիմի թվիթերյան հաղորդագրության մեջ:

Մխիթարյանի հետ պայմանագրի ստորագրման օրը «Ռոման» տեսահոլովակ էր հրապարակել, որով ողջունում է Մխիթարյանի նորամուտը: Տեսանյութում զուգահեռաբար ցուցադրվել է քենիացի տղայի լուսանկարը, որին մինչ այդ պահը վերջին անգամ տեսել էին օգոստոսին:

Այժմ ակումբը Մխիթարյանի ներկայացման տեսանյութը հրապարակելէ 11 այլ կորած երեխաների մասնակցությամբ:

«Ռոման» նախագիծ է իրականացնում կորած երեխաներին որոնող կազմակերպության հետ համատեղ:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 6830 անգամ

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը