Երևան
15 / Հոկտեմբեր / 2019

Հեղափոխության ուղեկիցը հեռանում է. Թավիշն ավարտվեց

Lragir.am-ը գրում է․ Անվտանգության խորհրդի նիստից հետո հայտնի է դարձել, որ հրաժարական է տվել Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: ԶԼՄ-ների տեղեկություններով, նիստին խոսք է գնացել Ամուլսարի հանք տանող ճանապարհը ուժային տարբերակով բացելու մասին, ինչին հակաճառել է ոստիկանապետը: Ըստ տեղեկությունների, դա բարկացրել է վարչապետին, եղել է կոշտ խոսակցություն, որից հետո էլ հրաժարական է տվել Օսիպյանը:

ԱԱԾ-ի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականին հետեւում է ոստիկանապետի հրաժարականը:


Միակ պատճառը թերեւս դա չէ: Նիկոլ Փաշինյանը բազմիցս դժգոհել է իրավապահներից, մասնավորապես խոստացված կոռուպցիոն բացահայտումների ու գումարների վերադարձի տեմպերից: Իր հերթին, իշխանության ու քաղհասարակության տարբեր օղակներում նույնպես պարբերաբար հրապարակային դժգոհություններ են հայտնում իավապահներից ու մասնավորապես ոստիկանությունից:

Իմ քայլի պատգամավորները վերջին օրերին խորհրդարանում բարձրացրել են ոստիկանության գործողությունների հարցը: Մասնավորապես, Արուսյակ Ջուլհակյանն ասում է, որ ոստիկանությունը ժողովրդավարությունը ընկալել է որպես սիգնալ եւ հաճախ չի միջամտում օրինախախտումներին: Խոսքը ընդդիմության ակցիաների մասին է, այսինքն՝ Իմ քայլը ոստիկանությանը մեղադրել է ավելորդ հանդուրժողականության մեջ:

Մյուս կողմից, Վանեցյանի ու Օսիպյանի պաշտոնանկությունն արձանագրում է մեկ այլ թրենդ, որը վերաբերվում է նախկին համակարգի կադրերից ազատվելու հայտարարություններին: Դա վերաբերվում է նաեւ դատական համակարգին: Իշխանությունն այդպիսով հակադարձում է այն մեղադրանքներին, որոնք վերաբերում են բարեփոխումների դանդաղ ընթացքին կամ բացակայությանը:

Արդյոք այդ կադրերն են իսկապես մեղավոր, թե խնդիրն իշխանության ներսում է: Մյուս կողմից, իշխանությունը կանգնած է ներքին լուրջ խնդիրների առջեւ, երբ տարբեր խնդիրների շուրջ տարաձայնությունները սպառնում են լուրջ ճեղքեր առաջացնել: Մյուս կողմից, մեծանում է հանրային դժգոհությունը եւ այդ ֆոնին՝ նախկին համակարգի տարբեր խմբավորումների ճնշումը, որոնց աշխուժության պատճառը իշխանության, Վանեցյանի բնորոշմամբ, տարերային ու անտրամաբանական քաղաքականությունն է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 16594 անգամ

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը