Երևան
13 / Նոյեմբեր / 2019

Ի՞նչ են պահանջում Քոչարյանի փաստաբանները

Այն բանից հետո, երբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի ՍԴ որոշման հիման վրա ազատ արձակելու միջնորդությունը և նրան թողեց կալանքի տակ, ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն ներկայացրեց պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու մասին:

Խուդոյանը կարծում է, որ Քոչարյանի ազատության սահմանափակումների համար բացակայում են ազատության հիմքերը: Նա նշել է, որ նախկին նախագահի կողմից քննության և դատարանի ողջ ընթացքում դատավարությանը խոչընդոտելու կամ մասնակցությունից խուսափելու որևէ դեպք չի եղել:

Փաստաբանի խոսքով՝ Քոչարյանի հարազատները պատրաստ են որոշակի գումար փոխանցել: Միաժամանակ, նա խնդրել է հաշվի առնել, որ ընտանիքի ունեցվածքը գտնվում է կալանքի տակ:

Քոչարյանի մյուս փաստաբանները՝ Հայկ Ալումյանը և Արամ Օրբելյանը,միացել են իրենց գործընկերոջ հայտարարությանը:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 10751 անգամ

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Ինչպես է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսորը փորձել ազատվել ուսանողուհու դիակից (տեսանյութ)

«Պատրաստ եմ այդ 20 մլն դրամով Հայաստանի 20 չեմպիոնների մասին ֆիլմեր նկարել». Ռուբեն Մխիթարյանը՝ Նիկո...

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)