Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Հայաստանը առաջարկում է սահմանափակել Ադրբեջանին զենքի վաճառքը

ՀՀ ԱԺ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժովավի նախագահ Միքայել Մելքումյանը ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի հետ համատեղ նիստի ավարտին հայտարարել է, որ Հայաստանը ցանկանում է առաջարկել սահմանափակել ՀԱՊԿ երկրների կողմից երրորդ երկրների ռազմավարական հարձակողական սպառազինությունների վաճառքը:

«Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, բոնուսային տարբերակով ստանում է ռազմավարական հարձակողական սպառազինությանտարբեր տեսակներ, բայց մենք խնդիր ունենք, որ նույն զենքը վաճառվում է նաև Ադրբեջանին, և մենք, որպես ՀԱՊԿ անդամ, ուզում ենք առաջարկել ինչ-որ ֆորմատ ստեղծել, ոպեսզի այդ վաճառքը սահմանափակվի».- լրագրողների հետ զրույցում ասաց Մելքումյանը:

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորը հավելել է, որ հայկական կողմն այդ նախաձեռնությամբ հանդես կգա ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում, որը տեղի կունենա նոյեմբերին Երևանում:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 5767 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը