Երևան
15 / Հոկտեմբեր / 2019

«Առանց տարաձայնությունների հրաժարական չի լինում». Դավիթ Տոնոյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հրաժարվել է մեկնաբանել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին՝ պատճառաբանելով, թե դա անհատական որոշում է:

«Տեքստը ևս չեմ կարող մեկնաբանել, որովհետև մեկնաբանությունները դա իր իրավասությունն է և ես կարծում եմ Վանեցյանը դա կանի ժամանակին»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ Ա.Վանեցյանն իր ընկերն է, գործընկերը և բոլոր մեկնաբանությունները թողնում է իրեն։

Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հետ Արթուր Վանեցյանի ունեցած հնարավոր տարաձայնությունների մասին հարցին՝ Դավիթ Տոնոյանն ասաց, որ իրեն հայտնի չեն հրաժարականի պատճառները։

Միաժամանակ նա նշեց. «Ես կարծում եմ՝ առանց տարաձայնությունների հրաժարական չի լինում»:

դիտվել է 10833 անգամ

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը