Երևան
29 / Փետրվար / 2020

«EBay»-ում կեղծ մետաղադրամներ են հայտնվել

«Լեհահայ նկարիչ Թեոդոր Ադսենտովիչի մահվան 80-ամյակին նվիրված արծաթե մետաղադրամները վաճառվում են «eBay» օնլայն հարթակում: Այդ մետաղադրամները կեղծ են»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կեղծ հավաքածուում տեղ են գտել 9 արծաթյա մետաղադրամներ, որոնց վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը և հայերեն գրություններ:

ԿԲ-ն հայտնում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները խարդախներին հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ:

Հայաստանի Կենտրոնական բանկը 2010 թվականին թողարկել է «Թեոդոր Աքսենտովիչ» արծաթե մետաղադրամի մեկ տարբերակ և ամբողջ խմբաքանակն այս պահին գնված է:

Թեոդոր Աքսենտովիչը՝ լեհ հայազգի նկարիչ, հայտնի էր որպես դիմանկարիչ։ Նա իր աշխատանքներում առանձնահատուկ ուշադրություն է դարձրել գուցուլների և լեհահայերի ազգագրական կյանքի տեսարաններին («Հայաստանի մկրտություն», «Հայերը Լեհաստանում»)։ Նկարիչը վիտրաժների հեղինակ էր Լվովի հայկական մայր տաճարի համար:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 3943 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից