Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Ռուսական լրատվամիջոցների անդրադարձը՝ Բակո Սահակյանին հարցաքննության կանչելու լուրերին

 

Ռուսական լրատվամիջոցները հղում անելով հայկականներին՝ գրում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հրավիրել  է հարցաքննության՝ 2008 թվականի մարտի 1-ի գործով, երբ ընդդիմության բողոքի ակցիաների ժամանակ զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 230-ը:

«Ժողովորդ» պարբերականի տեղեկություններով՝ օրակարգն ուղարկվել է նաև գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օհանյան)։

Թերթը փորձել է հաստատել Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից և ՀՔԾ-ից, Սակայն Բաբայանը հայտարարել է, որ տեղեկություն չունի, իսկ ՀՔԾ-ից հրաժարվել են պատասխանել:

Մինչդեռ, պարբերականին հաջողվել է պարզել, որ քննիչները փորձել են իմանալ հարցաքննության կանչված անձանցից, թե որտեղից և ինչ զենք է հատկացվել Արցախից Երևան ժամանած զորամիավորումներին և ինչ գումարներով են նրանց վճարել:

Մարտի 1-ի գործով  մեղադրյալներ են Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը (2008 — ին՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ), ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը (այն ժամանակ՝ պաշտպանության փոխնախարար, Երեւանի կայազորի պետ) եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը (այն ժամանակ ՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար)։

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 9951 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը