Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Հասանովը Փաշինյանի հրավիրում է ռազմի դաշտ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե «Արցախը Հայաստանն է»:

«Մենք մեր խոսքը կասենք մարտի դաշտում, և մենք երազում ենք այդ մասին։Տեսնենք, թե նա պատասխանատու է իր խոսքերի համար, թե ոչ։ Ես կարծում եմ, որ մեր արտգործնախարարությունն արժանի պատասխան է տվել»,-ասել է Հասանովը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ Հայաստանում «դատարկ շաղակրատությամբ են զբաղվում», քանի որ Երևանն ինքը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

Ելույթ ունենալով օգոստոսի 5-ին Ստեփանակերտում կայացած հանրահավաքում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց խոշոր խնդիրները, որոնք պետք է լուծի Հանրապետությունը մինչև 2050 թվականը: Փաշինյանը նշեց, որ իր խոսքում չի հիշատակում Արցախը, քանի որ «Արցախը Հայաստանն է և վերջ»:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

 

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 65904 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը