Երևան
15 / Հոկտեմբեր / 2019

Մանրամասներ՝ Վալերի Օսիպյանի վարած վերջին խորհրդակցությունից

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր Վալերիյ Օսիպյանը։ Նա ամփոփեց պաշտոնավարման ընթացքում ոստիկանության գործունեությունը՝ ընդգծելով, որ համակարգը ձեռքբերումներ է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարի, ճանապարհային երթևեկության անվտանգության, հասարակական կարգի պահպանության և հանցավորության դեմ պայքարի ոլորտներում՝ պատշաճ իրականացնելով օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունները։

Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության բոլոր ծառայողներին, համակարգի վետերաններին, հասարակական խորհրդի անդամներին այս ընթացքում կատարած համատեղ աշխատանքի համար։

Վալերիյ Օսիպյանն առանձնահատուկ արտահայտեց իր գոհունակությունը ոստիկանության զորքերի նկատմամբ՝ փաստելով, որ հասրակական կարգ պահպանող ստորաբաժանման նաև սահմանապահ գործառույթ իրականացնելը համակարգի կարևորագույն նվաճումներից է։

Վալերիյ Օսիպյանը նշեց, որ այսուհետ էլ ոստիկանությունը վստահ շարունակելու է ձեռքբերումների ճանապարհը և հարկ եղած դեպքում ինքն իր փորձով ու գիտելիքներով պատրաստ է աջակցել համակարգին։

դիտվել է 8545 անգամ

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը