Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Հրաժարականների շղթան շարունակվելու է. հինգ պաշտոնյայի անուն է նշվում

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրաժարականների շղթան, մեր տեղեկություններով, շարունակվելու է։ Հեղափոխության «երկրորդ փուլի» մեկնարկը հայտարարած վարչապետը որոշել է աշխատանքից ազատել էլի մի քանի պաշտոնյաների, որոնք «ձախողել» են աշխատանքը եւ ազդել իր ռեյտինգի անկման վրա։

Այդ ցանկում են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ում հրամանը կլինի արդեն հաջորդ շաբաթ։


Ֆելիքս Ցոլակյանին աշխատանքից կազատեն հիմնականում Արթուր Վանեցյանի հետ ունեցած մտերմության համար, իսկ ՔԿ նախագահին՝ որպեսզի քրեական գործերի՝ դատարան չհասնելու հանգամանքը բացատրեն հանրությանը։

Բայց հեռացվածներից ոմանց առաջարկներ կարվեն, ինչպես Օսիպյանին արվեց՝ վարչապետի գլխավոր խորհրդական, որ իշխանության հակառակորդների բանակը չուժեղանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 65167 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը