Երևան
18 / Հոկտեմբեր / 2019

Օսիպյանի հրաժարականը «սպասված», բայց անակնկալ է եղել

«Հրապարակ» թերթը գրում է. «Վալերի Օսիպյանի հրաժարականը որքան էլ սպասված, սակայն անակնկալ էր բոլորի համար, քանի որ դեռեւս սեպտեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Օսիպյանին հոկտեմբերի 24-31-ը ԱՄՆ գործուղելու մասին։

Նա պետք է մասնակցեր ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին։ Մինչդեռ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, քանի որ նախօրեին ԱԽ նիստում կրքերը թեժացել էին, Ամուլսարի հանքի ճանապարհը բացելու հողի վրա տարաձայնություններ եղել, եւ Օսիպյանն առարկել էր վարչապետին՝ ներկայացնելով ուժ կիրառելու վտանգները, ինչը դուր չէր եկել Փաշինյանին, եւ նա ասել էր՝ եթե ինքը չի կարող, մեկ ուրիշը կանի։


Սակայն նրան անգործ չթողեցին, եթե մինչ օրս նշանակվածները վարչապետի շարքային խորհրդականներ են, հատուկ նրա համար ստեղծվեց գլխավոր խորհրդականի պաշտոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1975 անգամ

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ)

Դատարանը մերժեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ Դանիել Իոաննիսյանը բողոքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը