Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Վանեցյանին

Lragir.am-ը գրում է․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում երեկ գրել է. «Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են եւ իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել: Նոր Հայաստանում ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ է, եւ նա գալու է ներկա ու նախկին բոլոր կոռուպցիոներների, լրտեսների եւ այս կարգի այլ տարրերի ետեւից: Ինչպես նաեւ Քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը, ոստիկանությունը եւ ՊԵԿ քննչական վարչությունը»:

Այս «ցանկից» ԱԱԾ ու ոստիկանության ղեկավարներն արդեն հրաժարական են տվել, արդյոք փոխվելու են նաեւ մյուս կառույցների ղեկավարները:

Նիկոլ Փաշինյանի այս գրառումն, ըստ էության, պատասխան է Արթուր Վանեցյանի աղմկոտ հրաժարականի կապակցությամբ կարծիքներին, ինչպես նաեւ ինչ որ առումով հենց ԱԱԾ նախկին պետին: Վանեցյանն իր հրաժարականի հայտարարության մեջ ակնարկել էր, որ ինչ որ հանձնարարություններ չի կատարել, քանի որ սպայի պատիվն ու արժանապատվությունը դա թույլ չեն տալիս:

Վանեցյանի այդ հայտարարությունն ակնհայտորեն անակնկալ էր վարչապետի համար, ում այդ մասին հարց էին տվել մամուլի ասուլիսի ժամանակ: Նա ասել էր, թե չի կարող մեկնաբանել մի հայտարարություն, որը չի կարդացել, այնուհետեւ ասել, թե չի նկատել, որ Վանեցյանը սպայի պատվի հետ կապված խնդիր է ունեցել:

Ուշագրավ է, որ իր հրաժարականի հայտարարության մեջ սպայի պատվից է խոսել նաեւ Վալերի Օսիպյանը, թեեւ նրա հայտարարությունը նույնքան կոնֆլիկտային չէր, որքան Վանեցյանինը: Այնուամենայնիվ, դրանում նույնպես կար ակնարկ, որ համաձայն չի եղել կատարել ինչ որ հրահանգներ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 69629 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը