Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Հայաստանը արժանի պատասխան է տվել Ադրբեջանին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկնաբանել է ադրբեջանցի իր գործընկեր Զաքիր Հասանովի հայտարարությունն այն մասին, որ ինքը երազում է այն օրվա մասին, երբ ադրբեջանական և հայկական բանակները կհանդիպեն մարտի դաշտում:

«Կարծում եմ, որ երազելը շատ լավ է »,- լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարարը:

Ճշտող հարցին, թե Դավիթ Տոնոյանը ինչպես է մեկնաբանում նման ագրեսիվ հայտարարությունները՝ նա պատասխանել է,որ Հասանովը «երևի ոգևորվել է»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել,որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ «Արցախը Հայաստան է և վերջ»՝ Փաշինյանին հրավիրելով մարտի դաշտ՝ պարզելու, թե ումն է Արցախը:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 38552 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը