Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

«Էլ ես չեմ դիմանում»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տասնյակից ավելի դատավորների դեմ կարգապահական վարույթ է սկսել: Սակայն նկատեք, որ նախարարությունը գաղտնի է պահում, թե վարույթները կոնկրետ ում դեմ են հարուցվել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ նախարարի կողմից հարուցված վարույթներից երկու դատավորի գործը հասել է Բարձրագույն դատական խորհուրդ: Մեր տեղեկություններով՝ ԲԴԽ է ուղարկվել Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանին եւ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Խաչիկյանը չի ընդունում իրեն ներկայացվող մեղադրանքները:

«Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Փոխանակ խրախուսելու, ասելու՝ գիտես 65 տարեկան ես դառնում, շնորհակալություն ենք հայտնում քո ներդրման համար... ես ոչ մեկի օրոք աղաղակող որեւէ բան չեմ ունեցել: Էլ ես չեմ դիմանում, էլ չի հերիքում գաղափարս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 62275 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը