Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Օսիպյանը հասցրեց. ինչի մասին է նա լռում

Lragir.am-ը գրում է․ Վալերի Օսիպյանը հայտարարություն էր տարածել ոստիկանության պետի պաշտոնը թողնելու կապակցությամբ, որտեղ, ինչպես ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը, խոսել է սպայի պատվով առաջնորդվելու մասին: Իսկ իր հրաժարականի պատճառների մասին Օսիպյանը խոստացել էր խոսել ավելի ուշ: Թեեւ, ավելի շուտ նա ոչ թե խոստացել է, այլ ազդարարել, որ կխոսի ավելի ուշ:

Դա հետաքրքիր ազդարարում էր, որովհետեւ տպավորություն է, որ Վալերի Օսիպյանը առաջարկում է քաղաքական ծառայություն, քանի որ հրաժարականի պատճառների մասին նրա խոսքը կարող է ունենալ հետաքրքիր հանգամանքներ եւ լինել քաղաքական «կապիտալի» գրավիչ ներուժ:

Կգտնվեն շատ քաղաքական ուժեր, որոնք կփորձեն օգտագործել այդ «ներուժը», կամ համենայն դեպս լսել Վալերի Օսիպյանին, թե այդ ինչ է, որի մասին ասում է, թե կխոսի ավելի ուշ: Իսկ արդյոք այդ հայտարարությունն արդեն նախկին ոստիկանապետի ակնարկ չէր իշխանությանը, որի հետ գուցե կան հարցեր՝ հրաժարականից հետո էլ:

Փաստ է, որ նա չխոսեց այն տոնայնությամբ, ինչպես Արթուր Վանեցյանը: Սակայն, այստեղ թերեւս արժե ուշադրության արժանացնել մի հանգամանք, որը գուցե վճռորոշ չէ, բայց հետաքրքիր է: Արթուր Վանեցյանի պաշտոնանկության մասին վարչապետ Փաշինյանն ազդարարեց մամուլի ասուլիսի ընթացքում, երբ լրագրողները նրան հարց ուղղեցին այդ մասին, փորձելով հասկանալ, արդյո՞ք Վանեցյանը մի քանի անգամ ներկայացրել է հրաժարականի դիմում: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ներկայացրել է միջնորդագիրը նախագահին եւ մեկ-երկու օրից կլինի ստորագրումը:

Րոպեներ անց դրան հաջորդեց Արթուր Վանեցյանի հրաժարականի կոշտ տեքստը: Անկասկած է, որ տեքստը գրվել է շատ ավելի վաղ: Ըստ ամենայնի, դրա հրապարակել-չհրապարակելը կախված էր որոշակի ներքին հանգամանքներից: Մասնավորապես, արդյոք Նիկոլ Փաշինյանի եւ Արթուր Վանեցյանի միջեւ քննարկումներն ավարտված չէին, եւ ասուլիսի ընթացքում բարձրաձայնելով ԱԱԾ պետի պաշտոնանկության մասին, Նիկոլ Փաշինյանը նրան անակնկալի է բերել, ինչին էլ անմիջապես հաջորդել է Վանեցյանի «պլան բ» հայտարարությունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 11473 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը