Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Նաիրա Զոհրաբյանի պատասխանը Ադրբեջանին

Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի արած հայտարարությունը այն մասին, որ իրենք մարտի դաշտում սպասում են Հայաստանի ղեկավարությանը:

«Ադրբեջանի պաշտպանությաննախարար Զաքիր Հասանովը կրկին մտել է ալիևյան քաղաքական էլիտային բնորոշ կլասիկ մառազմի փուլ: Զաքիր «նվաճողը» սպառնացել է շուտափույթ պատերազմով ու ռազմական նոր գործողություններով, որի մասին, պարզվեց, իրենք երազում են ամեն օր: Կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ովքեր շատ զգայուն են Հայաստանից արվող ցանկացած հայտարարության հանդեպ, առնվազն պիտի արձագանքեն բանակցային գործընթացը ուղղակի վտանգող նման հայտարարությանը: Մինսկ խմբից դեռ լռություն է:

Ինչ վերաբերում է Հասանովի հոգեկան անդորրը խախտած հայտարարությանը, ապա հերթական անգամ համոզվում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդից» 40 տարով երիտասարդ Ադրբեջանն ու իր քաղաքական իսթեբլիշմենթը ինտելեկտուալ օբյեկտիվ խնդիրներ ունեն հասկանալու, որ Արցախը մեզանից յուրաքանչյուրն է և վերջ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի («Արցախը Հայաստանն է և վերջ») խոսքերը, նախօրեին հայտարարել է, որ շուտով մարտական գործողություններ կսկսվեն և Հայաստանի ղեկավարությունը ստիպված կլինի «պատասխան տալ բառերի համար» մարտի դաշտում:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 39923 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը