Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Ստեփանակերտը գերիների չի փոխանակի. Բաքվի առաջարկը մերժվել է

Արցախի նախագահի մամուլի ծառայության ղեկավար Դավիթ Բաբայանը մեկնաբանել Ադրբեջանի պետական հանձնաժողովի հայտարարությունը, որով առաջարկվում է Ադրբեջանում կալանքի տակ գտնվող Հայաստանի քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին փոխանակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դատապարտված ադրբեջանցի Շահբազ Գուկիևի և Դիլհամ Ասկերովի հետ:

«Ադրբեջանական կողմի առաջարկը ոչ միայն աբսուրդ է, այլև բարոյականության և միջազգակին մարդասիրական իրավունքի նորմերի ուղղակի խախտում»,-հաըտարարել է Բաբայանը:
Նա նշել է, որ խոսելով իրենց ահաբեկիչների փոխանակման մասին, Ադրբեջանի իշխանույունները մատնանշում են գերության մեջ պահվող հայազգի քաղաքացիական անձանց, այն դեպքում, երբ այդ անձինք, ի տարբերություն Ասկերովի և Գուլիևի, ոչ մի վատ բան չեն արել ադրբեջանական պետության և ժողովրդի դեմ:

«Ինչ վերաբերում է Ասկերովին և Գուլիևին, այդ անձինք ծանր հանցագործություններ են կատարել, այդ թվում՝ անչափահասի սպանություն: Նրանք դատարանի կողմից դատապարտվել են բաց դատավարության՝ միջազգային դիտորդների, իրավապաշտպանների և լրատվամիջոցների մասնակցությամբ»,- հիշեցրել է Բաբայանը:

Դրա հետ մեկտեղ նա արձանագրել է միջազգային իրավասու կառույցների լիակատար անգործությունը՝ ի պատասխան Ադրբեջանի հայտարարությունների:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 21061 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը