Երևան
14 / Հոկտեմբեր / 2019

ԱՄՆ-ն պատրաստվում է օգնել Արցախին

ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիր-Կանչելյանը, Ջուդի Չուն և Ֆրենկ Փալոնեն հոկտեմբերի 1-ին Հայաստան կատարած մեկշաբաթյա այցի շրջանակներում որոշել են այցելել նաև Լեռնային Ղարաբաղ:

Կոնգրեսական Չուի նախաձեռնությամբ, որը մեկ ամիս առաջ ընդունվել էր ԱՄՆ ներկայացուցիչների պալատի մեծամասնության կողմից, նախատեսվում է 4 մլն դոլար հատկացնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծի երկայնքով հատուկ սարքավորումների տեղադրման համար, որպեսզի օգնի որոշել, թե որ կողմն է խախտել հրադադարի ռեժիմը:

Նա նաև կփորձի հասնել Ղարաբաղին ևս 6 մլն ուղղակի ամերիկյան օգնության հատկացմանը։

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն, ով Կոնգրեսում հայ-ամերիկյան բարեկամության խմբի հիմնադիրն ու համանախագահն է, կարծում է, որ իրենց այցը հատկապես կարևոր է, քանի որ սա ամերիկյան օրենսդիրների առաջին այցն է Հայաստան «թավշյա հեղափոխությունից» հետո:

«Այցի պատճառներից մեկն այն է, որ մեր խումբը ցանկանում է աջակցել Հայաստանի նոր կառավարությանը և խորհրդարանին»:

Փալոնեի խոսքով՝ թեև ԱՄՆ Պետդեպարտամենտը ԱՄՆ օրենսդիրներին խորհուրդ է տվել խուսափել Ղարաբաղ այցելելուց, այնուամենայնիվ պատվիրակությունը որոշել է այդ ուղևորությունը կատարել:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 6874 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Տեսանյութ. ՀՀ-ում 40 հազար աղջիկ երեխա չի ծնվել

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը