Երևան
29 / Փետրվար / 2020

Երկրորդ անակնկալն ԱԱԾ-ից. Վանեցյանը ստիպեց հավատալ

Lragir.am-ը գրել է․ «Նախկինների խանդավառությունը, որը նկատվում է երեկվանից, ես ուզում եմ ասել, որ թող մնան իրենց քաղաքական անցյալում և չփորձեն խառնվել իմ ու գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ: Այդ հարաբերությունները մենք գիտենք ոնց են և ոնց կշարունակենք»: Թեեւ հրաժարականի աղմկոտ տեքստից հետո ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի արած այդ հայտարարություն-պարզաբանմանը, «նախկինները» այդուհանդերձ շարունակում են աշխուժորեն օգտագործել Վանեցյանի հրաժարականի տեքստն ընդդեմ գործող իշխանության:

Թեեւ, անշուշտ պետք է նկատել, որ այդ իմաստով իրավիճակը հատուկ չէ միայն «նախկիններին», որովհետեւ իշխանության ներսում հրաժարականների կամ պաշտոնանկությունների «շքերթի» անավարտության մասին գրում են նաեւ լրատվամիջոցներ, որոնք ունեն անմիջական առնչություն կառավարող մեծամասնության հետ:


Այդուհանդերձ, ակնառու է, որ առավել մեծ ալիք ապահովում են նախկին իշխանության առնչվող տեղեկատվական եւ քարոզչական ռեսուրսներ: Կանի՞ Արթուր Վանեցյանը գործնական քայլեր այդ ալիքը կասեցնելու ուղղությամբ: Այլապես, լինելով անվտանգության ծառայության բազմափորձ ու պատվարժան սպա, նա թերեւս լավ է պատկերացնում, որ չանելու իր կոչը հաշվի չի առնելու ոչ ոք, եւ օգտագործելու են իր տված առիթը:

Մյուս կողմից, դիտարկելով էֆեկտը, որ ստացվում է Արթուր Վանեցյանի հրաժարականից կամ պաշտոնանկությունից հետո ծավալվող հակաիշխանական ալիքի կապակցությամբ, հնարավոր չէ միարժեք եզրակացնել՝ այդ ալիքը ավելի շատ հարվածու՞մ է գործող իշխանությանը, թե՞ նպաստում դրա շուրջ հանրային կոնսոլիդացիայի, բարձրացնելով իշխանության առավել կոշտ քայլերի լեգիտիմ պահանջարկի աստիճանը:

Այս տեսանկյունից, Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը գործնականում պարունակում էր տողատակը, որն առկա էր դեռեւս 2015 թվականին ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի` կառավարության նիստում նույնքան անսպասելի եւ քաղաքական բնույթի հայտարարությանը. միջամտելով Նաիրիտի բողոքող բանվորների մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ նախարար Երվանդ Զախարյանի խոսակցությանը, ԱԱԾ սովորաբար լռակյաց պետ Գորիկ Հակոբյանը հանկարծ հայտարարել էր՝ «ժողովուրդը չի հավատում կառավարությանը»:

Վանեցյանն իր հրաժարականի տեքստով չի ասում այդպիսի բան, բայց կամա թե ակամա ստեղծում է մի իրավիճակ, երբ «ժողովուրդը հավատում է կառավարությանը»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 130491 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից