Երևան
14 / Հոկտեմբեր / 2019

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իջավ Կառավարության շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա են իրականացնում զոհված զինծառայողների հարազատները: Հիշեցնենք, որ հարազատները պահանջում են զոհված զինծառայողների ընտանիքներին 30 միլիոնական դրամ վճարել:

Փաշինյանը լսեց զինծառայողների հարազատների պահանջները, ներկայացրեց իր մոտեցումը: Փաշինյանին մոտեցավ նաև նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանը՝ ներկայացնելու պահանջը: Փաշինյանը հարց ուղղեց, թե ինչու նախորդ տարիներին Մանվել Գրիգորյանի ունեցվածքը չեն վաճառել օգնելու զոհված զինծառայողների հարազատներին:

– Դուք ի՞նչ բողոք ունեք, հարցրեց Փաշինյանը: Մանվել Գրիգորյանի օգնականը չե՞ք: Մանվել Գրիգորյանի ունեցվածքը ինչու չեք վաճառում կամ մինչև 2018 թվականը ինչու՞ չեք վաճառել թրերը, ոսկիները, փողերը: Ի՞նչ եք եկել:

– Թույլ կտա՞ք:

– Ոչ, թույլ չեմ տա:

Փաշինյանը թույլ չտվեց նրան ավարտել խոսքը և հեռացավ Կառավարության շենք:

դիտվել է 30875 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Տեսանյութ. ՀՀ-ում 40 հազար աղջիկ երեխա չի ծնվել

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը