Երևան
11 / Դեկտեմբեր / 2019

«Եթե քեզ թվում է՝ Նիկոլ-2 պիտի դառնաս, դարձյալ սխալվում ես». Մարգարիտ Եսայանը՝ Էդմոն Մարուքյանին

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Միշտ վիճել եմ այն մարդկանց հետ, ովքեր պնդել են, թե քաղաքականությունը անբարոյականություն է, վիճել եմ, իմ և շատերի օրինակով փորձել եմ ապացուցել, որ սխալվում են։


Սակայն, երբ կատարվում են բաներ, որոնք այլ բառերով դժվար է որակել, ցավով արձանագրում եմ՝ այո, ոմանց պարագայում քաղաքականությունն անբարոյականություն է։

Լսեցի Էդմոն Մարուքյանի լայվը, ամոթ, և այդպես խոսում է մարդ, ում նույն նախկինները պուպուշ պահել-պահպանել են, տարբեր անձանց սենյակներում և օֆինսներում նա էր լինում և ոչ ես կամ իմ պես նախկիններ, նախկինների հետ սեղան էր նստում, ուտում-խմումներ, կենացներ էր ասվում, մեկին ներկա եմ եղել Լոռու «Անուշ» ռեստորանում (վստահ եմ, հիշում ես), այն ժամանակ էլ սիրտս խառնեց, և. հիմա, այս լայվը․․․ Ինքդ մեկ առանձին վերցրած խմբակցություն չես կարողանում կարգին ղեկավարել և պահել, անհասկանալի է՝ ընդդիմություն ես, իշխանության մունետիկն ես, առհասարակ՝ որտե՞ղ ես…

Իբր ի՞նչ, կլասիկ ինքնամոռացության մե՞ջ ես, էդ ո՞ւմ ես ուզում բռնեն, որ չեն բռնում, էդ ինչ վայրահաչոցների մասին ես խոսում, էդ ինչո՞ւ ես այդքան մոռանում անցյալդ։ Եթե մտածում ես՝ մոռանալով քաղաքական հասակդ բարձրանալու է, չարաչար սխալվում ես, իրականում դու ավելի նախկին ես, քան ես կամ էլի իմ պես մի քանի մարդ, և եթե քեզ թվում է՝ Նիկոլ-2 պիտի դառնաս, դարձյալ սխալվում ես։

Տեսնո՞ւմ ես՝ օրինագծիդ մասին չեմ էլ խոսում, դրա մասին չէ իմ խոսքը, այլ՝ քաղաքական գործչի որակների, քաղաքականության ապականման և, առհասարակ՝ մարդու և մարդկայնության մասին…

Դու ես ինձ հիշեցրել տարիներ առաջ՝ դպրոցական էիր, Անդրանիկ Զորավարի մասին շարադրություն էիր գրել, և ես լրագրող էի, գրեցի քո մասին թերթում, ինքդ քեզ հիմա միայն մեկ հարց տուր՝ Անդրանիկը քեզ հետ կգնա՞ր կռիվ․․.»:

դիտվել է 14258 անգամ

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Ձմեռ պապիկի նամակը ինձ կտաս, բայց մարդու չասես

Հերիք է գալ այս ամբիոն ու միկրոֆոններ ծռել, որպեսզի YouTube-ում հայտնվեք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին