Երևան
18 / Հոկտեմբեր / 2019

Պարույր Հայրիկյանը դատի է տվել քաղաքապետարանին

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 13-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան են դիմել Պարույր Հայրիկյանը եւ եւս 7 անձ ու պահանջում են, որպեսզի դատարանը Երեւան քաղաքապետարանին պարտավորեցնի հողամասը նախկին վիճակին բերել:

Ենթադրվում է, որ Հայրիկյանին պատկանող հողակտորի վրա կատարվել է ոչ օրինական շինություն, եւ քաղաքապետարանը այն քանդել է տվել կամ պատրաստվում է քանդել, ինչն էլ ԱԻՄ նախագահը եւ եւս 7 անձ վիճարկում են դատարանում: Ստեղծված իրավիճակի շուրջ փորձեցինք զրուցել Պարույր Հայրիկյանի հետ, սակայն վերջինս համառորեն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 3331 անգամ

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը