Երևան
18 / Հոկտեմբեր / 2019

Վանեցյանի և Ծառուկյանի մասին գրում են ռուսական լրատվամիջոցները

Ռուսական «ՌուսԱրմԻնֆո»-ն անդրադարձ է կատարել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի և Գագիկ Ծառուկյանի հնարավոր հանդիպմանը և Վանեցյանի հայտարարությանը դրա վերաբերյալ:

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը մեկնաբանել է «Բարգավաճ Հայաստան» կուսացության անդամ դառնալու հավանականության մասին հայկական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը և այդ հարցով Գագիիկ Ծառուկյանի հետ հանդիպումը:

«Բացարձակապես ոչինչ չի եղել եւ չի կարող լինել։ Բացառում եմ իմ հնարավոր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կամ ցանկացած այլ քաղաքական ուժի իմ կյանքի որ փուլում էլ լինի» - ասել է Արթուր Վանեցյանը:

Ճշտող հարցին, թե բացառում է միայն որևէ կուսակցության անդամագրվելու կամ ընդհանրապես երկրի քաղաքական կյանքին մասնակցելու հնարավորությունը, Վանեցյանը պատասխանեց, որ բացառում է իր անդամակցությունը որևէ այլ քաղաքական կուսակցության:

Նա նաև նշել է, որ Վրաստանում ընտանիքի հետ հանգստանալուց հետո անհրաժեշտության դեպքում հանդես կգա հայտարարությամբ իր հետագա ծրագրերի մասին:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

 

դիտվել է 14718 անգամ

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը