Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Արագածոտնում ճակատ-ճակատի բախվել են Nissan Pathfinder-ն ու Volkswagen-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր

Արագածոտնի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen Jetta մակնիշի 81 TD 881 համարանիշի և Nissan Pathfinder մակնիշի 50 XX 220 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարարները, տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

դիտվել է 7398 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը