Երևան
14 / Հոկտեմբեր / 2019

Մանրամասներ Գրին քարտի և նրա ստացման մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հրապարակել են տվյալներ 2021 թվականի համար Գրին-քարտերի խաղարկությանը մասնակցելու հայտերի ընդունման ժամանակահատվածի մասին:

«Green Card 2021» վիճակախաղին մասնակցելու համար առցանց գրանցումը կսկվի 2019 թվականի հոկտեմբերի 2-ին՝ արևելյան ԱՄերիկայի ժամանակով12:00-ին և կշարունակվի մինչ հոկտեմբերի 5-ը: Ի՞նչ պետք է իմանալ «Green Card»-ի և նրա ստացման մասին:

Ի՞նչ է Գրին քարտը

Գրին քարտը նույնականացման քարտ է, որը հաստատում է անձի բնակության թույտվությունը:
Գրին քարտը նաև օգտագործվում է որպես ինքնության քարտ ԱՄՆ-ում: Այս փաստաթուղթը վկայում է այն մասին, որ մարդը իրավունք ունի մշտական բնակություն հաստատել և աշխատեղ երկրում:

Ինչու՞ են մարդիկ այդքան շատ մասնակցում ա «Գրին քարտի» խաղարկությանը. օգտակար խորհուրդներԱյս փաստաթուղթը հնարավորություն է տալիս՝

  • մնալ երկրի տարածքում, լքել այն և նորից վերադառնալ
  • աշխատել
  • սովորել ԱՄՆ-ի բուհերում
  • ունենալ անշարժ գույք
  • վերցնել վարկեր՝ շահավետ և արտոնյալ հիմունքներով
  • ստանալ թոշակներ
  • ծառայել բանակում
  • ստանալ նպաստներ


Ինչպե՞ս ստանալ Գրին քարտ

Առավել հայտնի միջոց է հաղթել Գրին քարտի վիճակախաղին: Դրան կարող են մասնակցել չափահաս մարդիկ, բարձրագույն կրթությամբ կամ մասնագիտական աշխատանքային 2 տարվա փորձի առկայությամբ:
Ամեն տարի խաղարկվում է մոտ 55.000 խաղաքարտ: Վիճակախաղին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հարցաթերթիկ պաշտոնական կայքում,սպասել խաղարկությանը, և եթե համակարգիչը ընտրի ձեզ, ապա հարցազրույց անցնել դեսպանատանը և ձևակերպել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Ինչպե՞ս լրացնել հարցաթերթիկ

Հարցաթերթը կարելի է լրացնել միայն կայքում. www.dvlottery.state.gov. ուշադիր լրացրեք յուրաքանչյուր կետ: Սխալ լրացված հարցաթերթիկը չեղյալ կդարձնի ձեր հաղթանակը խաղարկությանը:

Ահա հիմնական շեշտադրումները, որոնց պետք է ուշադրություն դարձնել:

  • Գրել անուն, ազգանունըէ վերցնելով ճիշտ տարբերակը անձնագրից: Եթե դրանք մի քանիսն են, ապա պետք է գրել ամենից շատ օգտագործվողը: Եթե նրանցից մեկում կամ մի քանիսի գրությունները համընկնում են ծննդյան վկայականի հետ, պետք է օտագործել հենց այդ տարբերակը:
  • Անհրածեշտ է գրել միայն ծննդյան քաղաքի պաշտոնական անվանումը:Եթե դուք չգիտեք, կամ կասկածում եք, թե ինչպես է ձեր քաղաքի անվանումը ճիշտ կլինի անգլերենով, բացեք Google-ը և որոնեք:
  • Երբ նշում եք ծննդյան երկիր, հիշեք, որ ԽՍՀՄ-ում ծնված մարդկանց համար անհրաժեշտ է նշել երկիր ժամանակակից անվանումը՝ Ռուսաստան, Ուզբեկստան և այլն:
  • Ստուգեք, թե արդյոք ձեր երկիրը կարող է մասնակցել խաղարկությանը: Եթե ձեր երկիրը ցուցակում չէ, դիմեք պաշտոնական հրահանգին, որն ասում է:
    «Նախ, եթե ձեր ամուսինը/կինը ծնվել են այն երկրում, որի բնակիչներն իրավունք ունեն մասնակցել վիճակախաղին, ապա դուք կարող եք ձեզ դասել ամուսնու/կնոջ ծննդյան երկրի շարքին։ Քանի որ այս դեպքում գլխավոր դիմողի ՝ վիճակախաղին մասնակցելու իրավունքը որոշվում է ամուսնու/կնոջ ծննդավայրի կողմից, ապա գլխավոր դիմողին «DV-1» վիզան կտրվի միայն այն դեպքում, եթե ամուսինը/կինը նույնպես իրավունք ունի մասնակցել վիճակախաղին և նրան կարող է տրվել «DV-2» վիզա։ Ընդ որում, երկու ամուսինները պետք է միասին ԱՄՆ մուտք գործեն «DV» վիզաներով։ Նմանապես, երեխան կարող է դասվել ծնողի ծննդյան երկրում:
  • Երկրորդ, դուք կարող եք դասել ինքներդ ծնողներից որեւէ մեկի ծննդյան երկրում, չնայած այն հանգամանքին, որ ծնողներից ոչ մեկը չի ծնվել կամ չի եղել ձեր ծննդյան երկրի մշտական բնակիչ: Սովորաբար երկրի բնակիչներ չեն համարվում այն անձինք, ովքեր չեն ծնվել նրա տարածքում և չունեն/ունեն նրա քաղաքացիություն, եթե նրանք ժամանակավորապես այցելել են այդ երկիր կամ գործուղվել են այդ երկիր գործարար կամ մասնագիտական պատճառներով իրենց ընկերության կամ կառավարության անունից:
  • Ստուգեք, որ ձեր լուսանկարը համապատասխանի պահանջներին: Նկարվելու չափանիշները կարելի է գտնել այս նյութում:
  • Եթե դուք դեռ համոզված չեք, որ ցանկանում եք մասնակցել այս տարվա խաղարկությանը, իմացեք ավելին, թե ինչ փոփոխություններ կարող են սպասել խաղարկությանը ապագայում:

 Եթե չհաղթեք խաղարկությանը

Եթե հաջողությունը ձեզ չի ժպտում, ապա կարելի է մտածել ԱՄՆ-ում օրինական մնալու այլ միջոցների մասին։
Կարճ, այդ մեթոդները հետևյալն են՝


Քաղաքական ապաստան

Մինչև վերջերս, այս մեթոդը եղել է ոչ շատ սիրված, բայց սրումը համաշխարհային քաղաքական իրավիճակի արմատապես ամեն ինչ փոխեց: Քաղաքական ապաստան կարելի է խնդրել, եթե հայրենիքում դուք հետապնդվում եք ռասայական հիմքով, ձեր համոզմունքների, կողմնորոշման, սեռական ինքնության կամ կրոնի համար:

Աշխատանքային վիզա

Շատ լավ և հուսալի միջոց է մնալ Ամերիկայում, եթե գալիս ես այստեղ աշխատանքի: Դու ի սկզբանե հայտնվում ես որպես մարդ, որը հետաքրքրված է ամերիկյան ընկերություններով: Հաճելի բոնուս այն է, որ աշխատանքային վիզան թույլ է տալիս Ձեզ ստանալ կացության 3 տարվա թույլտվություն Ամերիկայում:

Ուսանողական վիզա

Իդեալական տարբերակ է երիտասարդ և ակտիվ մարդկանց համար սկսել իրենց ուսումը ԱՄՆ-ում: Դա կարող է լինել համալսարան, քոլեջ, լեզվի դասընթացներ: Շնորհիվ այս վիզայի Դուք կարող եք լինել ԱՄՆ-ում օրինական մի քանի տարի:

 Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 260808 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Տեսանյութ. ՀՀ-ում 40 հազար աղջիկ երեխա չի ծնվել

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը