Երևան
14 / Հոկտեմբեր / 2019

Եթե ունեք բնավորության այս գծեր, ապա ԱՄՆ-ն ձեզ համար չէ

Ոչ բոլոր մարդիկ կարող են գոյատևել որպես ներգազթյալ, և շատերը վերադառնում են իրենց հայրենիք, անգամ այն դեպքում, երբ ամեն բան լավ է: Թե ինչու է այդպես և ում պետք չէ տեղափոխվել ԱՄՆ, այդ մասին իր գրառման մեջ պատմել է «Աշխարհի մարդը» հետուստալիքի ղեկավարը:

Հարմարավետության գոտու սիրահարներին և նրանք, ովքեր չեն սիրում պատասխանատվություն ստանձնել
Եթե Ռուսաստանում ինչ-որ բան այն չէ, դուք միշտ կարող եք ապրել ընկերների տանը, վերցնել գումար ծանոթներից: Այսպես ասած՝ քո խնդիրների լուծման պատասխանատվությունը գցել ուրիշի ուսերիին, թեկուզ կարճ ժամանակահատվածով:
ԱՄՆ տեղափոխվելուց հետո պետք է հստակ հասկանալ, որ հետդարձի ճանապարհ այլևս չկա, և միայն դու ես պատասխանատու քո հետագա ճակատագրի համար:

«Պայմանավորվածությունների» սիրահարները և խնդիրները «ըստ հասկացողության» լուծողները
Եթե այլ երկրներում որոշ օրենքներ կարելի է շրջանցել, քանի որ «բոլորն այդպես են անում», և օրենքները այնտեղ մանրակրկիտ չեն պահվում, ապա ԱՄՆ-ում դա այլրս չի ստացվի:
Երկրում հնարավությունները խստորեն հետևում են բոլոր կանոնների պահպանմանը և խստորեն պատժում են նրանց խախտողներին:
Եվ այստեղ կարևոր չէ, թե «ով է ձեր հայրը»,-անգամ եթե նա հոլիվուդյան աստղ է, պարտավոր է տուգանք վճարել: ԱՄՆ-ում օրենքի առաջ բոլորը հավասար են։

Նրանք, ովքեր ցանկանում են տեղափոխվելով լուծել բոլոր խնդիրները
Ներգաղթյալների կյանքը իհարկե սկսվում է նոր էջից, սակայն ամեն խնդիր միայն տեղափոխությամբ չի լուծվում:
Հիշեք, որ ուր էլ գնաք, դուք ամենուրեք տանում եք ձեր խնդիրները: Եթե տանը դրանք չեք կարողացել հարթել, ապա դժվար ստացվի օտար երկրում գտնել դրանց լուծումները:
Տեղափոխությունը կլինի արդյունավետ և օգտակար միայն այն մարդկանց համար, ովքեր պատրաստ են աշխատել իրենց վրա:

Մարդիկ, ովքեր հանդուրժողականության հետ կապված խնդիրներ ունեն
Եթե դուք չեք կարող մարդկանց ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան, ապա նստեք տանը և ձեր հարևանների հետ քննադատեք մյուսներին, օտարերկրացիներին, ամբոխից տարբերվողներին:
ԱՄՆ-ում հանդուրժողականության հետ կապված խնդիրներ ունեցողներին չեն սիրում, քանի որ տեղի բնակչությունը ամեն կերպ աջակցում է տարբեր փոքրամասնություններին:Եթե ձեզ անհանգստացնում է այն, որ ձեր երեխաները կտեսնեն համասեռամոկ զույգերի, կանանց նման հագնված տղամարդկանց, դպրոցներում երեխաները սեռական դաստիրակություն կսովորեն, ապա ավելի լավ է չշտապել մեկնել, քանի որ ԱՄՆ-ում դա նորմալ է:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 48829 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Տեսանյութ. ՀՀ-ում 40 հազար աղջիկ երեխա չի ծնվել

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը