Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Սպանության փորձ Վանաձորում

Սեպտեմբերի 19-ին, ժամը 12.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում է ստացվել, որ գլխի հրազենային վնասվածքով Վանաձոր քաղաքի հագուստի շուկայի մոտից իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի 28-ամյա մի բնակիչ:


Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երիտասարդը մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 11.50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Գորկու փողոցում անհայտ անձի կողմից որսորդական հրացանից արձակած կրակոցներից:
Դեպքի վայրի զննությամբ հայնտաբերվել են որսորդական հրացանի փամփուշտի 3 պարկուճ և պարկուճի 1 խցան:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 և 235 հոդվածների հատկանիշներով:

Նույն օրը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Տարոնի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Գորկու փողոցում երիտասարդի վրա «Չերչիլ» տիպի որսորդական հրացանից կրակել է Վանաձոր քաղաքի 31-ամյա մի բնակիչ:


Որսորդական հրացանը հայտնաբերվել և վերցվել է:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ 31-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

դիտվել է 6550 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը