Երևան
19 / Հոկտեմբեր / 2019

18-ամյա աղջիկը մահացել է նարկոզից

Ռուսթավի քաղաքի կենտրոնական հիվանդանոցում (Թբիլիսիից 36 կմ հեռավորության վրա) անեսթեզիայից հետո մահացել է 18-ամյա մի աղջիկ՝ քթի միջնապատի վիրահատության նախապատրաստվելու ժամանակ:

Աղջկա մահվան համար նրա հարազատները մեղադրել են բժիշկներին՝ հայտարարել են, որ նրա մոտ սրտի կանգ է գրանցվել ցավազրկողի ներարկումից հետո: Նրանք պնդում են, որ ցավազրկող ներարկելուց առաջ աղջկա ձեռքին թեստ են անցկացրել, ինչից հետո նրա ձեռքի մաշկը կարմրել է: Սակայն, ըստ նրանց, երևույթին ուշադրություն չեն դարձրել և նրան տեղափոխել են վիրահատարան:

Աղջկա ընկերոջ հայտարարությամբ՝ նա հիվանդանոց էր գնացել ուրախ, կատակել էր բուժանձնակազմի հետ, թե արդյոք ողջ կմնա վիրահատությունից հետո, ի պատասխան՝ վստահեցրել էին, որ վիրահատությունը բարդ չէ: Նրա խոսքերով՝ հիվանդանոցում սրտի կանգի մասին լուրը տարածվելուց հետո ենթադրել անգամ չէր կարող, թե դա կարող է լինել իր հարսնացուն:

Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։

 Նյութի աղբյուր՝ shantnews.am

 

դիտվել է 196942 անգամ

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը