Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Սասուն Միքայելյանն ու Խաչատուր Սուքիասյանը «փրկել» են Գագիկ Ծառուկյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության նիստին մասնակցածները չեն ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները: Նիկոլ Փաշինյանը եղել է բավականին նյարդային, հասկացրել է, որ կադրային հարցերն իրենց հետ չի պատրաստվում քննարկել, սակայն ասել է, որ Վիլեն Գաբրիելյանը ոստիկանապետ չի նշանակվելու.

«Շատ հարցերի կանդրադառնանք ԱՄՆ այցից հետո։ Ասաց՝ գլխավոր հարցը Հրայր Թովմասյանն է, զեկուցեցին, որ հոկտեմբերի 1-ին նրա պաշտոնանկության օրինագիծն ԱԺ-ն կընդունի, և փակ քվեարկությամբ Հրայրը պաշտոնանկ կարվի: Կրկին ասաց՝ բոլոր կոռումպացվածները նստելու են։ Անուղղակի շեշտադրումներ արեց նորերի թանկարժեք ժամացույցներին, բիզնեսներին։

Ակնհայտորեն չէր մարսել Դավիթ Տոնոյանի հայտարարությունը` հրաժարականի դիմում չգրելու մասով, ինչպես նաև Վանեցյանի հայտարարությունը, որ ինքն է դիմում գրել և ոչ թե իրեն «հնարավորություն» են տվել գնալու»:

Իմքայլականի փոխանցմամբ` «պրիցելի» տակ են մեծ թվով մարդիկ, այդ թվում՝ Ծառուկյանը. «Վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում սկսելու սխեմա վաղուց կա, կանխել են մտերիմները՝ Սասուն Միքայելյանը, Խաչատուր Սուքիասյանը։ Բայց գործ է հարուցվել «Մուլտի կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի դեմ։

Իմաստը՝ կանխել ԱԺ-ում սպասվող վերադասավորությունները։ Հունվարի 14-ին լրանում է վարչապետի պաշտոնավարման 1 տարին, նրան անվստահություն հայտնելու և նոր վարչապետ առաջադրելու թեմա կարող է ծագել, Ծառուկյանն ամենահարմար թեկնածուն է»:

7STOPPED
Մանրամասն` թերթի այսօրվա համարում

դիտվել է 129515 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը