Երևան
14 / Հոկտեմբեր / 2019

Մանրամասներ՝ երեկ Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 19-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության ոստիկանության Տարոնի բաժնի մի քանի ստորաբաժանումների և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ, հայտնաբերել են երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Վանաձորում սպանության փորձ կատարողի կողմից հանցագործության գործիք օգտագործված «Չերչիլ» տիպի որսորդական հրացանը:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն հայտնաբերվել է գետում, իսկ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկաններն ու քննիչները փնտրում են Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Ալեն Վարդանյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ ու հնարավոր է՝ այսօր քննչական մարմինը միջնորդություն ներկայացնի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, կալանքի որոշում կայացնի Ա. Վարդանյանի նկատմամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 19-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում:

դիտվել է 11120 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Տեսանյութ. ՀՀ-ում 40 հազար աղջիկ երեխա չի ծնվել

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը