Երևան
14 / Հոկտեմբեր / 2019

«Սա ահաբեկչական հարված է… Արցախում կպայթի իրավիճակը»

«Ադրբեջանը դիմում է Երևանին, քանի որ դրանով ցանկանում է ցույց տալ, որ Արցախ պետություն չկա, որ Արցախը պարզապես օկուպացված տարածք է, որ մայր Հայաստանն է օկուպացրել, հետևաբար՝ ինքն էլ իրավասու է կարգավորել այս հարցը: Այսինքն՝ սա ահաբեկչական հարված է: Շատ լավ է, որ պարոն Տոնոյանը նման պատասխան է տվել: Դրանով բեկանվել է այդ ահաբեկչական գործողությունը»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Բաքվի ցանկությանը՝ փոխանակել Ադրբեջանում կալանավորված երկու հայ գերիներ Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին՝ Ստեփանակերտում մի շարք հանցանքների, այդ թվում՝ սպանության համար ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ:


Արցախի նախագահի խոսնակը համեմատական մի օրինակ է ներկայացրել. «Այսպես մտածենք՝ եթե Սաֆարովը, որը կացնահարել էր Գուրգեն Մարգարյանին, լիներ Երևանի բանտում, մենք կհամաձայնեի՞նք բաց թղնել այդ մարդուն և փոխանակել մեր այլ քաղաքացիների հետ: Մի կողմ դնենք այն, որ սա ծանր, ցավալի հարց է, մենք ևս մտահոգ ենք մեր քաղաքացիների ճակատագրով, ցանկանում ենք, որպեսզի նրանք վերադառնան, բայց հանցագործին, ահաբեկչին բաց կթողնեի՞նք»:

Դավիթ Բաբայանն ասել է, որ բաց թողնելով, օրինակ, Սաֆարովին, մենք կլեգիտիմացնեինք Սաֆարովի արարքը, կստացվեր, որ մենք այն ընդունում ենք, համակերպվում ենք այդ արարքի հետ: Նույնը, նրա խոսքով, այս դեպքում է: Բաբայանի կարծիքով, եթե որևէ մեկը փորձի այդ մարդկանց փոխանակել, դա կնշանակի՝ լեգիտիմացնել Սաֆարովին, լեգիտիմացնել այդ ահաբեկչությունը և առհասարակ ապակայունացնել իրավիճակն Արցախում, քանի որ Արցախում կպայթի իրավիճակը, և որևէ մեկը որևէ կերպ չի կարողանալու այդ պայթյունը կասեցնել, որովհետև այդ մարդիկ դատապարտվել են հանցագործությունների համար:


Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 76603 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Տեսանյութ. ՀՀ-ում 40 հազար աղջիկ երեխա չի ծնվել

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը