Երևան
25 / Փետրվար / 2020

Պուտինը կգա Հայաստան

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կմասնակցի՞ ի վերջո Պուտինը Երեւանում կայանալիք ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին թե՞ ոչ: ՀՀ-ում ՌԴ դեսպան Սեգեյ Կոպիրկինը վերջերս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր. «Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ Հայաստանում տեղի է ունենալու Բարձրագույն խորհրդի նիստ, եւ ՌԴ ղեկավարը պետք է որ այստեղ լինի»:


Իսկ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողոնյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Այս պահին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը գագաթաժողովին հրավիրված բարձրաստիճան մասնակիցներից որեւէ մեկի չժամանելու մտադրության մասին տեղեկատվություն չի ստացել»:

Այսինքն՝ Պուտինը կգա Հայաստան: Մեր մյուս հարցին, թե ՀՀ-ում համառ լուրեր են շրջանառվում, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան այցելելու նախապայման է առաջարկել՝ այցելելու անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որքանո՞վ են իրական այդ տեղեկությունները, դեսպանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ ընդունված չէ առաջնորդվել չստուգված տեղեկատվությամբ, բամբասանքներով եւ ասեկոսեներով: Այժմ մենք գտնվում ենք նախապատրաստական փուլում»:


Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 10405 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից