Երևան
14 / Հոկտեմբեր / 2019

Ռոբերտ Քոչարյանից հետո Միհրան Պողոսյանը. Մոսկվայի որոշումը

Lragir.am-ը գրում է․ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը տեղեկություն է տարածել, որ լրացվել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գործի մեղադրանքը: Պողոսյանին մեղադրում են նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու /փողերի լվացման/ համար:

Օրերս ԴԱՀԿ նախկին պետի գրասենյակի անունից տարածվել էր հայտարարություն, որտեղ Պողոսյանը որոշել էր ընդդիմախոսել Հայաստանի հանրությանը եւ դատապարտել «վենդետտայի» քաղաքականությունը: Դա տեղի էր ունեցել ԱԱԾ պետի եւ ոստիկանապետի պաշտոնանկության ֆոնին: Թե ինչու՞ էր Ռուսաստանում պատսպարված Միհրան Պողոսյանը որոշել տարածել այդպիսի հայտարարություն, գուցե նա կբացատրի ինքը, երբ գա Երեւան: Կամ, գուցե տարածել էր, որովհետեւ զգացել էր, որ բավականին մեծ է Երեւան «վերադառնալու» հավանականությունը:


Իհարկե, այդ ամենը հարաբերական է, որովհետեւ Պողոսյանն ի վերջո Ռուսաստանի ձեռքում է եւ նրա վերադարձը կախված է Մոսկվայի որոշումից: Սակայն խնդիրը գուցե նաեւ հենց այստեղ է, որովհետեւ արդեն երկրորդ անգամ Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը հայտարարում է, որ Պողոսյանը չի ստացել ապաստան, այլ ընդամենը Ռուսաստանում է, եւ ՌԴ դատախազությունը Հայաստանից ակնկալում է նրա արտահանձնման անհրաժեշտությունը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր:

Ըստ ամենայնի, հենց այդ հանգամանքն է նաեւ անհանգստացրել Պողոսյանին, որը պատրաստվում է «քաղաքական պաշտպանության» եւ հենց այդ նպատակով էլ արվել է նրա գրասենյակի հայտարարությունը:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 44754 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Տեսանյութ. ՀՀ-ում 40 հազար աղջիկ երեխա չի ծնվել

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը