Երևան
25 / Փետրվար / 2020

«Թող Վանեցյանն ասի՝ ընտրությունների ժամանակ իրենց ներքին խոհանոցում ինչ է եղել». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով, եթե ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը ցանկանում է քաղաքական դաշտում դիրքավորվել, իսկ նրա հայտարարությունն այդպիսին էր, ապա, շախմատի կանոններով՝ սկսել է՝ պետք է խաղա, սևո՞վ կխաղա, թե՞ սպիտակով, նրա ընտրությունն է, պետք է պատասխանի մի քանի հարցերի։


«Մինչև քաղաքական դաշտ մտնելը պետք է պատասխանի իմ կողմից բարձրաձայնած չորս հարցերին։ Որպես ՀՀ քաղաքացի և ոչ վերջին քաղաքական գործիչը՝ ուզում եմ, որ Վանեցյանը պատասխանի, թե ինչպե՞ս է գնահատում Փաշինյանի հոգեբանական վիճակը։ Ինչպե՞ս է գնահատում ՀՀ իշխանությունների քաղաքականությունն Արցախի հարցում, ինչպես նաև՝ Փաշինյանի քաղաքականությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում։

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն իրեն տվել է հանձնարարություն քաղաքական ընդդիմադիրներին հետապնդելու և այլ ապօրինի գործողություններ իրականացնելու համար։ Վանեցյանը նաև պետք է ասի, թե նախորդ տարվա դեկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրություններին ներքին խոհանոցում ինչեր են եղել»,- նշեց Արմեն Աշոտյանը։

https://168.am/2019/09/21/1176989.html 

դիտվել է 24156 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից